Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է N ԶՈՐԱՄԱՍ



Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս:

Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել ընթացող պարապմունքներին:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Այնուհետև նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ներկայացրել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հորդորել է կատարելագործել անձնակազմի շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններին պատշաճ ներկայանալու համար:

Խորագիր՝ Նորություններ


19/07/2023