Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎՐՈՎԸ ԴԻՄՈՒՄ Է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, պատմաբանները կարող են օգնել մերձեցնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի և Ճապոնիայի հասարակությունների գիտակցության մեջ գերիշխող տրամագծորեն հակառակ ըմբռնումները և խաղաղության համաձայնագիր կնքել երկու պետությունների միջև: Լավրովը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի ու Ճապոնիայի կառավարություններին կոչ էր արել սկսելու պատմաբանների երկխոսություն, որը հիմնված կլինի պատմական փաստերի և այժմյան իրավական իրողությունների վրա, սակայն նախաձեռնությունը հանդիպել է Տոկիոյի բավական զուսպ արձագանքին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից վեց ու կես տասնամյակ անց էլ Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, ինչի հիմնական պատճառը Կուրիլյան կղզիների պատկանելության վիճարկումն է Տոկիոյի կողմից:

Խորագիր՝ Նորություններ


30/01/2012