ԼՍԵԼ ԵՄ`ԱՎՈՆ ԳՆԱՑԵԼ Է
«Եղբայրս՝ Վալերին, մարտնչում էր սիրելի Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող ջոկատում,- պատմում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լուսյա Վանյանը։ -Եղբայրս շատ է պատմել դրվագներ իր լեգենդար հրամանատարի կյանքից։ Ուզում եմ այդ պատմությունները չկորչեն, մնան սերունդների հիշողության մեջ»։
…Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն վերահսկում էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ-որ տեղ է գնացել, լամպը ձեռքին մոտենում է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
-Որդի՛ս, լսել եմ Ավոն տեղ է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք, լամպը էսօր վառենք, որդիս դիրքերից տուն է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում էր։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին՝ ասում է.
-Մեկ դույլ սոլյարկա տվեք մայրիկին։
-Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային