Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՃԵՊԱԶՐՈՒՅՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏՍեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են  անհրաժեշտ քայլեր` իրավիճակի հետագա սրացում թույլ  չտալու համար։

 

Խորագիր՝ Նորություններ


06/09/2023