Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻՆ



Նվիրվում է անհայտ զինվորին, ով մարտի դաշտում փրկեց մի լրագրող աղջկա

Կոշտ վառոդաբույր ափերով արի

Մի սովորական զինվոր էիր դու,

Պաղ ճիրաններից արյուն կրակի,

Իրեն լուռ փրկող ուսերով հուժկու։

Ասա՛, թե ինչպե՞ս, որտե՞ղ քեզ գտնի,

Անհայտ կորա՞ծ ես, թե սուրբ նահատակ,

Իր հոգու ցավը ինչո՞վ ամոքի,

Երբ քեզնից չունի ոչ մի հիշատակ:

Փրկեցիր նրան թշնամուց վայրագ,

Դարձար քաջության նորօրյա պատգամ,

Ձեզ վիճակված չէր ճանաչել իրար.

Այդպես էլ անհայտ մնացիր նրան:

Որդու նման ջերմ, հոր նման բարի,

Սիրած տղայի նման խենթ-խելառ

Թողեցիր նրան սխրանքդ արի

Որ լուռ աղոթի քո կյանքի համար…

1993թ.

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ավագ սպա փոխգնդապետ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային


01/02/2012