Ի ՀԻՇԱՏԱԿ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում բացվել է նոր հուշահամալիր։ Հանձին 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար, գնդապետ Աշոտ Ղազարյանի՝ համալիրը նվիրված է հանուն հայրենիքի նահատակված բոլոր մարտիկների հիշատակին։ Հուշահամալիրի կենտրոնում գնդապետ Ղազարյանի կիսանդրին է, իսկ թիկունքում հուշապատը՝ Նուբարաշեն վարչական շրջանից ռազմաճակատ մեկնած ու անմահացած քաջերի լուսանկարներով։ Միջոցառման ընթացքում մեկ առ մեկ անդրադարձել են խիզախ հայորդիների սխրանքներին, կատարվել է ոգեկոչման կարգ և հուշահամալիրի օծման արարողություն։ Բացմանը ներկա էին զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ԶՈՒ ներկայացուցիչներ։