Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱԿԵԴՈՆԻՏԻՍԻԱՅԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ



Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին:

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

Նախարար Պապիկյանը նաև այցելել և ծաղկեպսակ է դրել Կիպրոսի անկախության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին «Բանտարկված գերեզմաններ» հուշավայրում։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/12/2023