Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԵՐ ՏՐԻՊՈԼԻԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



Լրատվամիջոցները հաղորդում են, որ փակ են քաղաքի կենտրոն տանող բոլոր ճանապարհները, իսկ հեռվից պարզ երևում է թանձր ծխի ամպ: Լիբիայի ներքգործնախարարությունը հաղորդել է, որ միմյանց են բախվել Միսսուրատիի և Զինթանի «հեղափոխական բրիգադները», որոնք կազմավորվել էին կառավարական զորքերի դեմ մարտական գործողություններ մղելու ընթացքում և համարվում են ընդիմության ամենախոշոր զինված կազմավորումները: Բախման հնարավոր պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հունվարի 26-ին մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձրագույն կոմիսարն Անվտանգության խորհրդի նիստում անհանգստություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Լիբիայի նոր իշխանություններն անկարող են վերահսկել «հեղափոխական բրիգադների» անդամների գործունեությունը, ինչի պատճառով երկրում անիշխանություն է տիրում:

Խորագիր՝ Նորություններ


02/02/2012