ԻՍՐԱՅԵԼԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
«Դիպ Կո» անվանումը ստացած հատուկ ստորաբաժանումների խնդիրն է լինելու գործել թշնամու խորը թիկունքում: Նոր ստորաբաժանումների ստեղծումը համընկավ Իսրայելի ղեկավար շրջաններում ամրապնդվող այն համոզման հետ, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների անարդյունավետության դեպքում անխուսափելի կդառնա խնդրի ռազմական եղանակով լուծումը: Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նորաստեղծ հատուկ ստորաբաժանումների ստեղծումը չունի «իրանական հիմք», և նրանք համակարգելու են որոշ գաղտնի գործողությունների իրականացումը:
«Դիպ Կո»-ն կղեկավարի գեներալ-մայոր Շայ Ավիտալը, որը նախկինում Իսրայելի էլիտար հետախուզական հատուկ ստորաբաժանումներից մեկի հրամանատարն էր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական