Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ՍԿՍԵԼ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԱՆԿՈՒՄԻՑ



Իսրայելի պաշտպանության նախարարությունում լրջորեն անհանգստացած են, որ Բաշար Ասադի իշխանությունից հեռանալու դեպքում, ինչը, ըստ Թել Ավիվի, անխուսափելի է և տեղի կունենա այս տարվա ընթացքում, մինչ այժմ «կայունության կղզյակ» համարվողՍիրիայի ունեցած քիմիական զենքը կհայտնվի անհավասարակշիռ ու անկանխատեսելի «Հզբոլլահի» ձեռքում: Իսրայելի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի հավաստմամբ, դա կնշանակի այս կազմակերպության կողմից պատերազմի հայտարարում Իսրայելին, ինչին Թել Ավիվը չի կարող չարձագանքել:

Նա նշել է, որ այժմ ընթանում է տարօրինակ մի գործընթաց. ավանդաբար կայուն ու կանխատեսելի Սիրիան «լիբանանացվում» է և վերածվում ներքին հակամարտություններից մասնատվող պետության, իսկ այդպիսին համարվող Լիբանանը «սիրիականացվում» է և տարածաշրջանային կայունության առումով դառնում է անվտանգ, և Ասադի վարչակարգի անկումը կարող է դրամատիկ հետևանքների հանգեցնել Իսրայելի և շիա «Հզբոլլահ» կազմակերպության հակամարտությունը:

Իսրայելի հետախուզության պնդմամբ, օգտվելով երկրում տիրող անկայուն իրավիճակից, Սիրիայում են հայտնվել «Համաշխարհային ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք փորձում են այստեղ ևս ակտիվացնել իրենց գործունեությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


02/02/2012