2012-Ի ՎԵՐՋԻՆ ԿՍԿՍՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԻԺմաշ» արտադրական միավորումն այս տարեվերջին կարող է սկսել նորագույն «Strike» մարտական ատրճանակի արտադրությունը: Այն մյուս ատրճանակներից առանձնանում է արտաքին ապահովիչների բացակայությամբ, բայց և վայրկենական կրակի բացարձակ անվտանգությամբ և գործում է «վերցրեցիր-կրակեցիր» սկզբունքով: «Strike»-ն ունի նաև պահունակի փոխման արագացված մեխանիզմ և կրակի մեծացված արագահարություն: Նրա տեխնիկամարտավարական մյուս բնութագրերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական