Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔԱՌՕՐՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔՆԵՐԸ



 

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ԶՈՒ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՔԱՌՕՐՅԱ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔՆԵՐԸՈւսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

Խորագիր՝ Նորություններ


25/03/2024