Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆԲանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը։

Մայրության և գեղեցկության տոնի առիթով արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար, նպաստում բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենի»-ն։

Խորագիր՝ Նորություններ


08/04/2024