Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ՍՏԵՂԾՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ



Դաշինքի անդամ 28 պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել (Alliance ground surveillance, AGS) համակարգի ֆինանսավորման հարցերի շուրջ: Համակարգի նպատակն է հայտնաբերել մոլորակի վրա ռազմական ակտիվության դրսևորումները և ապահովել տեղափոխման ու մարտական գործողությունների վարման ընթացքում Դաշինքի զորքերի անվտանգությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը հայտնել է, որ այդ նպատակով մի քանի պետություն ձեռք է բերել հինգ հետախուզական ԱԹՍ, որոնք կօգտագործվեն Դաշինքի անդամ բոլոր 28 պետությունների անունից, իսկ համակարգը Դաշինքի հրամանատարությանը թույլ կտա ցանկացած տարածության վրա և ամեն եղանակի տեսնել, թե ինչ է կատարվում զինված բախումների գոտիներում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


06/02/2012