ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԿՍՏԱՆԱ ՎԵՑ ՍՈՒԶԱՆԱՎ
Մինչև 2017 թվականը Սևծովյան նավատորմը ներկայիս մեկի փոխարեն կունենա 636 նախագծի յոթ դիզելային էլեկտրական սուզանավ, և նավատորմի կազմում կձևավորվի լիարժեք ստորջրյա բրիգադ: Ընդ որում, Սանկտ-Պետերբուրգի «Адмиралтейские верфи» նավաշինարանում արդեն սկսվել են բոլոր վեց սուզանավերի կառուցման աշխատանքները: Նրանք ունեն 3.000 տոննա ջրատարողություն, զարգացնում են մինչև 18 հանգույց արագություն, սուզվում են 300 մետր, իսկ սպառազինությունում ունեն 533 միլիմետրանոց տորպեդներ և «Игла» զենիթահրթիռային համալիր: Անձնակազմը բաղկացած է 45 մարդուց, որոնցից 16-ը սպաներ են:
2020 թվականին Սևծովյան նավատորմի սուզանավերի թիվը կհասնի 15-ի: