Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀՆՉԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ



Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2023-2024 թվականների ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները։

Շրջանավարտների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել կրթությունը շարունակելու ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն ընդգծել է, որ Մ. Մելքոնյանի անունը կրող վարժարանում ստացած գիտելիքները կօգնեն հեշտությամբ հաղթահարելու ցանկացած խոչընդոտ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Նա նաև սաներին հորդորել է դառնալ ուսյալ ու բանիմաց սպաներ, քանի որ գիտելիքն է մարտունակ բանակի հենասյունը։

Հանդիսավոր միջոցառումն ավարտվել է սաների ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով։

Խորագիր՝ Նորություններ


30/05/2024