Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ԴԱՇՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲԴաշտային վարժանքները ռազմական ակադեմիայի կուրսանտների ուսումնառության անբաժան և թերևս ամենակարևոր փուլերից են։ Հենց գործնական պարապմունքների ընթացքում է, որ քննության են առնվում լսարանում սերտածի ու սովորածի արդյունքները։ Ցանկացած դաշտային ելք նաև յուրօրինակ ստուգատես է ռազմական կրթության կազմակերպիչների համար, նկատվող բացթողումներն ու թերացումները կարևոր ազդակներ են վերանայելու և անհրաժեշտության դեպքում բարեփոխելու կրթական ծրագրերն ու նյութի մատուցման մեթոդները։

Դաշտային պարապմունքները կարևոր են ոչ միայն այն տեսանկյունից, որ առաջադրված խնդիրների հաղթահարման արդյունքում ակնհայտ է դառնում սովորողի և սովորեցնողի համագործակցության արդյունքը։ Զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում ռազմակրթության առաջավոր նախատիպերին համընթաց քայլելուն ուղղված գործողությունների շրջանակում անհրաժեշտ է մշտապես հետևել համաշխարհային ռազմակրթության ոլորտի արդի միտումներին և, հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին, չխուսափել նորարարություններից, անհրաժեշտության դեպքում, հաջողված փորձի փոխառությունից։

Ուստի, նաև գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի առաջիկայում հրամանատարական պաշտոններում նշանակվելիս զինված ուժերի երիտասարդ առաջնորդները լինեն լավագույնը իրենց մասնագիտական ոլորտում՝ անհրաժեշտության դեպքում առաջադրված մարտական խնդիրներն իրականացնելիս գերազանց արդյունք գրանցելու ակնկալիքով։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #19 (1532) 23.05.2024 - 29.05.2024, Ազգային բանակ


04/06/2024