Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ



ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲՀունիսի 3-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտավարամասնագիտական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։

Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։

Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը:

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:

 

Խորագիր՝ #20 (1533) 4.06.2024 - 11.06.2024, Ազգային բանակ


13/06/2024