Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄԱմառային զորակոչի ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկներն ուսումնական գումարտակում աստիճանաբար ընտելանում են զինվորական ծառայությանն ու կենցաղին: Դժվար է, սակայն հայրենիքի նորօրյա պաշտպանները քաջ գիտակցում են իրենց կարևոր առաքելությունը և տրամադրված են պատվով ծառայելու:

Օրեր անց նորակոչիկները հայրենիքին ծառայելու երդում կտան։ Առայժմ նախապատրաստվում են, փորձեր են անցկացնում, թե ինչպես պետք է հանդիսավոր ու պատասխանատու այդ օրը ներկայանան հրամանատարներին, զեկուցեն ու մասնակցեն երդման արարողությանը։

Վերջերս զորակոչված տղաները արդեն իսկ ներգրավված են տեսական և գործնական պարապմունքներին։ Բանակային օրվա կարգացուցակը հագեցած է տարբեր դասաժամերով, որոնց վերջնանպատակը մեկն է՝ օրեցօր հղկել նորակոչիկին, նրան դարձնել պատրաստված ու մարտունակ զինվոր։ Սպաների ու սերժանտների հետևողական ջանքերի, նաև նորակոչիկների պատրաստակամության ու բարձր տրամադրվածության շնորհիվ ծառայության սկզբնական փուլում նկատելի է ամենօրյա առաջընթացը։ Տղաները հստակ գիտակցում են՝ որտեղ են և ինչ խնդիր ու կարևոր առաքելություն ունեն կատարելու։

Նորակոչիկներից մի քանիսը պատմում են բանակային իրենց առաջին տպավորությունների մասին:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ-Զորամասում առօրյան հագեցած է: Տարբեր դասեր ենք անում, հրաձգարանում կրակային պատրաստություն ենք անցնում: Հրամանատարները մեզ սովորեցնում են անհրաժեշտ ամեն ինչ, իրենց անձնական օրինակով ոգևորում: Այժմ առավելապես պատրաստվում ենք երդման արարողությանը, որը չափազանց խոր իմաստ և նշանակություն ունի ցանկացած զինծառայողի համար: Մենք պարտավոր ենք պատվով ներկայանալ այդ օրը: Այն մտքով եմ եկել բանակ, որ պետք է լրջորեն ծառայեմ ու իմ առջև դրված խնդիրները պատվով կատարեմ ու հիմա այդպես էլ ծառայում եմ,- ասում է Նարեկ Վարդիկյանը:

-Քաղաքացիական կյանքից զինվորական կյանքի անցնելը մի քիչ դժվար էր, բայց, վստահ եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի: Շատ լուրջ եմ տրամադրված ծառայությանը, այնպես եմ անելու, որ մոտակա երկու տարին պատվով կատարեմ պարտքս ու հպարտությամբ վերադառնամ տուն: Ձգտելու եմ լավ մասնագետ դառնալ: Հատկապես տպավորվել է հրաձգությունը ինքնաձիգից, մարտական զենքով առաջին անգամ էի կրակում,- ընկերոջ խոսքը շարունակում է Սամվել Գրիգորյանը:

Մարտավարական պատրաստության պարապմունքից հետո էլ Տիգրան Մկրտչյանն է միանում զրույցին:

-Իմ կարծիքով՝ բանակը յուրաքանչյուր երիտասարդի համար կարևոր նշանակություն ունի, կյանքի դպրոց է: Ես այդ գիՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄտակցումով եմ ծառայում: Զորակոչվելու համար վերադարձել եմ Ռուսաստանի Դաշնությունից: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ծառայել հայրենիքիս: Այնքան լավ եմ զգում, որ եկել եմ ու իմ հայրենակիցների, ինձ նման տղերքի հետ եմ ծառայում:

Նորակոչիկների շարքում կան երիտասարդներ, որոնք արագ ինտեգրվել են բանակային կյանքին և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայելու ցանկություն հայտնել։ Նրանցից մեկը Սուրեն Ստեփանյանն է:

-Պատրաստ եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս, կատարել հրամանատարներիս հրամանները: Հարմարվել եմ ծառայությանը, արդեն շատ բան եմ սովորել: Նպատակ ունեմ պայմանագիր կնքելու և ծառայությունս շարունակելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, բնակավայրիս մոտ: Ու հիմա արագորեն սովորում եմ զինվորական գործը:

Պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Տղաներից շատերն այնքան են հմտացել, որ կարողանում են աչքերը փակ քանդել-հավաքել զենքը: Տարբեր առարկաներից նրանք խորացված գիտելիքներ են ստանում: Ուսումնական զորամասում մի քանի ամիս հմտանալուց հետո նորակոչիկներն արդեն որպես փորձառու զինվորներ կմեկնեն նախորոշված զորամասեր՝ հետագա ծառայությունը շարունակելու, մասնագիտական պարտականությունները կատարելու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #26 (1539) 25.07.2024 - 31.07.2024, Ազգային բանակ


02/08/2024