Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ



Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:

ՀՀ պետական բարձր պարգեւների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 27-ին պարգեւատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգեւների եւ կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն եւ հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգեւների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր հաջողությունների եւ ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

թիվ 84682 զորամասի հրամանատար, գնդապետ Մուրադ Աբրահամյանը եւ ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

թիվ 66828 զորամասի հրամանատար Վարդան Ավետիսյանը, Միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը, թիվ 27527 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, թիվ 28920 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

թիվ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

թիվ 24236 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Պողոս Աբրահամյանը, թիվ 30572 զորամասի վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը, թիվ 27229 զորամասի հրամանատար, գնդապետ Նորիկ Ամիրխանյանը, թիվ 47455 զորամասի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանը, թիվ 10564 զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ռուբիկ Գալստյանը, թիվ 28233 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Ստեփան Գեւորգյանը, թիվ 31549 զորամասի հրամանատար, գնդապետ Սեյրան Խաչատրյանը, թիվ 28233 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանը, թիվ 42511 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Հովհաննեսյանը, թիվ 41507 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Ղազարյանը, թիվ 12139 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Խոսրով Ղանդիլյանը, ՀՀ Շահումյանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանը, թիվ 10564 զորամասի քարտուղարության պետ, գնդապետ Լեոնիդ Մելքումյանը, ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, թիվ 11556 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վարդան Շառյանը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ Հովհաննես Պետրոսյանը, ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ Մանվել Սերոբյանը, թիվ 14931 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Աբրահամ Քամալյանը:

ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

թիվ 15361 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Առուշանյանը, թիվ 46994 զորամասի հրամանատար, գնդապետ Մխիթար Ավշառյանը, թիվ 12798 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կոմիտաս Դավթյանը, թիվ 10564 զորամասի սպա, մայոր Ստեփան Դավթյանը, ազատամարտիկներ Վարազդատ Ասատրյանը, Սարիբեկ Բաբայանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Իվան Միրզոյանը, Արմեն Վարդազարյանը (հետմահու):

ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

թիվ 42009 զորամասի ծառայության պետ, մայոր Կարեն Աթայանը, թիվ 51556 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մխիթար Ալիխանյանը, թիվ 46492 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գարիկ Ամելյանը, թիվ 39138 զորամասի ենթասպա Լեռնիկ Գարիի Ամիրյանը, թիվ 45077 զորամասի ենթասպա Արմեն Այվազյանը, թիվ 21629 զորամասի հրամանատար Լեւոն Այվազյանը, թիվ 24236 զորամասի ավագ դասախոս, փոխգնդապետ Արթուր Անանյանը, թիվ 13516 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, թիվ 19916 զորամասի բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Վիկտոր Առստամյանը, թիվ 46677 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գարիկ Ավագյանը, թիվ 11556 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Ավանեսյանը, թիվ 39138 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Վրեժ Ավանեսյանը, թիվ 95532 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վասակ Ավետիսյանը, թիվ 38401 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ջոնիկ Բաբայանը, թիվ 14018 զորամասի բաժնի պետ, գնդապետ Վլադիմիր Բաբայանը, թիվ 60369 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Սեւակ Բադասյանը, թիվ 33927 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Անդրեյ Բալայանը, թիվ 39364 զորամասի բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Արշակ Գասպարյանը, թիվ 52258 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորյանը, թիվ 31549 զորամասի ծառայության պետ, ավագ լեյտենանտ Հասմիկ Գրիգորյանը, թիվ 30572 զորամասի վարչության պետ, գնդապետ Սերգեյ Գրիգորյանը, թիվ 53661 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Գեւորգյանը, թիվ 74472 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Վրույր Դանիելյանը, թիվ 59703 զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ Դավիթ Դավթյանը, թիվ 28920 զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մկրտիչ Դիլանյանը, թիվ 10263 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արարատ Եղիազարյանը, թիվ 72207 զորամասի շարքային-պայմանագրային Գագիկ Եղիազարյանը, թիվ 75937 զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Հայկ Եղոյանը, թիվ 12788 զորամասի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Խաչատուր Երիցյանը, թիվ 59703 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Եփրեմյանը, թիվ 75937 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հմայակ Զաքարյանը, թիվ 60369 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Գարուն Էլյազյանը, թիվ 70179 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Մեսրոպ Թումանյանը, թիվ 27229 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սարգիս Թեւանյանը, թիվ 46492 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսանդր Իսրայելյանը, թիվ 38862 զորամասի դասակի հրամանատար, ենթասպա Արկադի Խաչատրյանը, թիվ 84682 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գագիկ Խեչոյանը, թիվ 33651 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Խոսրով Հակոբյանը, թիվ 24236 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Մեխակ Հակոբյանը, թիվ 59559 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Զավեն Հակոբջանյանը, թիվ 39590 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Համբարձումյանը, թիվ 36534 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուբիկ Հայրապետյանը, թիվ 10037 զորամասի ավագ սպա, մայոր Սերգեյ Հայրապետովը, թիվ 70179 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Սամվել Հարոյանը, թիվ 75937 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, թիվ 59703 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Վարազդատ Հարությունյանը, թիվ 32964 զորամասի սպա, մայոր Գեղամ Հովհաննիսյանը, թիվ 43755 զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Սաշա Հովհաննիսյանը, թիվ 23524 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Հովսեփյանը, թիվ 27527 զորամասի բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ Գառնիկ Ղազարյանը, թիվ 59559 զորամասի բաժանմունքի պետ, մայոր Մարտիրոս Մաթեւոսյանը, թիվ 15207 զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության գնդապետ Պետրոս Մանուկյանը, թիվ 39590 զորամասի բաժանմունքի սպա, կապիտան Լեւոն Մայիլյանը, թիվ 33651 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Մարգարյանը, թիվ 58831 զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Արտակ Մարգարյանը, թիվ 55261 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Բագրատ Մարտիրոսյանը, թիվ 59744 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Միասնիկ Մարտիրոսյանը, թիվ 32822 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Սերյոժա Մելքոնյանը, թիվ 93353 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Մխիթարյանը, թիվ 35383 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մասիս Մովսիսյանը, թիվ 19916 զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վիտյա Յարամիշյանը, թիվ 26040 զորամասի սպա, փոխգնդապետ Կարեն Ներսիսյանը, թիվ 37447 զորամասի սպա, ավագ լեյտենանտ Յաշա Չոփչյանը, թիվ 10564 զորամասի սպա, մայոր Նորիկ Պապոյանը, թիվ 32964 զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Պետրոսյանը, թիվ 86365 զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Պատվական Ջեյրանյանը, թիվ 32822 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արտուշ Սարգսյանը, թիվ 35383 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մհեր Սարգսյանը, թիվ 75937 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահրամ Սարգսյանը, թիվ 38043 զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Մերուժան Սաֆարյանը, թիվ 42009 զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Էդուարդ Ստեփանյանը, թիվ 46994 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Վանյանը, թիվ 75937 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Վարդանյանը, թիվ 49971 զորամասի շարքային-պայմանագրային Ալբերտ Տեփնանցը, ազատամարտիկներ` Գեւորգ Աբգարյանը, Լյովա Աբրահամյանը, Գրիգոր Ադամյանը, Էդիկ Ազարյանը, Վալերի Ազարյանը, Արմեն Աղաջանյանը, Վիտալի Աղաջանյանը, Շահե Աճեմյանը, Երջանիկ Առաքելյանը, Գեւորգ Ասատրյանը, Հարություն Բադալյանը, Սեւան Բարսեղյանը, Վախթանգ Բարսեղյանը, Վահան Բարսեղյանը, Կարեն Բլխոյանը, Արամ Գաբրիելյանը (հետմահու), Արամ Գաբրիելյանը, Կարեն Գաբրիելյանը, Հայասեր Գաբրիելյանը, Միհրան Գաբրիելյանը, Հասմիկ Գալոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Գագիկ Գրիգորյանը, Լեւոն Գեւորգյանը, Հակոբ Գեւորգյանը, Տիգրան Գեւորգյանը, Հենզել Եղիազարյանը, Օլեգ Թումանյանը, Տրդատ Իսմայիլյանը, Վիկտոր Իսունցը, Լաուրա Խալափյանը, Դավիթ Խաչատրյանը, Սասունիկ Խաչատրյանը, Ռուբեն Խուդավերդյանը, Վանուշ Ծառուկյանը, Աշոտ Ծատինյանը, Էդվարդ Կարապետյանը, Մկրտիչ Կարապետյանը, Վարդան Կոստանյանը, Ալբերտ Հակոբյանը, Վիկտոր Համբարձումյանը, Գեղամ Հայրապետյանը, Արմեն Հարությունյանը, Արշամ Հարությունյանը, Բագրատ Հարությունյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Արամ Հովհաննիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մանվել Հովհաննիսյանը, Հայրենիք Հովսեփյանը, Ավետիք Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Արմեն Մազմանյանը, Աշոտ Մաթեւոսյանը, Գագիկ Մաթեւոսյանը, Վահան Մարգարյանը, Հովհաննես Մարտիրոսյանը, Հրաչյա Միհրանյանը, Արմեն Մսրյանը, Վարդան Նադարյանը, Աշոտ Ներսիսյանը, Սուտո Շամոյանը, Ալվարո Շեկյանը, Արմեն Ոսկանյանը, Արթուր Պետրոսյանը, Ռուբեն Ռուբենյանը, Սիաբանդ Սադոյանը, Վահրամ Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Սարգսյանը, Վահան Սարգսյանը, Վաղինակ Սարգսյանը, Համլետ Սինեցյանը, Գագիկ Սիրեկանյանը, Էդուարդ Սմբաթյանը, Սլավիկ Սողոմոնյանը, Ստեփան Վաղարշակյանը, Գեղամ Վարդանյանը, Կարլոս Փայտյանը, Արտակ Քոչարյանը, Ժորա Քոչարյանը, Վովիկ Օհանյանը:

♦♦♦

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետը եւ «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը, որոշվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Արիս Բրուտյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթեւոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Ազգային բանակ


08/02/2012