Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «Ту-160М» ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀՐԹԻՌԱԿԻՐ



Մինչև 2020 թվականը ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան հեռավոր թռիչքի տասը «Ту-160М» նոր ռազմավարական հրթիռակիրներ, որոնց կատարելագործման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հեռանկարային թևավոր հրթիռներ ու կառավարվող ավիառումբեր կրելու ունակ և նոր խցիկ, արդիական ավիոնիկա ու կապի միջոցներ ունեցող այս ինքնաթիռների մարտական արդյունավետությունը երկու անգամ կգերազանցի նախորդի՝ «Ту-160»-ի հնարավորությունները: Վերջինս սպառազինություն էր ընդունվել 1987 թվականին և, կրելով մինչև 40 տոննա կշռով ռումբեր, կարող էր զարգացնելով մինչև 2.200 կիլոմետր ժամ արագություն՝ անցնելով 14.000 կիլոմետր տարածություն: Ռուսաստանյան զինվորական օդաչուները «Ту-160»-ով սահմանել են 44 համաշխարհային ռեկորդ:

Ամբողջությամբ կարդիականացվեն ինքնաթիռի ռադիոէլեկտրոնային ու ավիացիոն սարքավորումները: Առաջիկա ութ տարիների ընթացքում կկատարելագործվեն նաև հեռավոր թռիչքի «Ту-22М3» ռմբակոծիչները: Այս աշխատանքները կշարունակվեն, մինչև սպառազինություն ընդունվի ներկայումս նախագծման փուլում գտնվող «ПАК ДА»-ն (հեռավոր թռիչքի ավիացիայի հեռանկարային համալիր):

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


08/02/2012