ՊԱԿԻՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻ՞Ն ԳՈՐԾԵՆ
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ասպարեզներում երկու պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերը»,- հայտարարել է երեկ Մոսկվա ժամանած Պակիստանի արտգործնախարար Հինա Ռաբանի Կհարը՝ նշելով, որ Ռուսաստանն ու Պակիստանը նույն ըմբռնումներն ունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում:
Նա նաև հայտնել է, որ թեև աֆղանական խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է միավորել բոլոր պետությունների ջանքերը, սակայն գլխավոր դերակատարությունը վերապահված է իրենց՝ աֆղանցիներին:
Հինա Ռաբանի Կհարը միաժամանակ իր վճռական անհամաձայնությունն է հայտնել Արևմուտքի մի շարք գործիչների այն պնդումներին, թե Պակիստանը անբավարար ջանքեր է գործադրում հակաահաբեկչական պայքարի ասպարեզում և նշել, որ «Ալ Քայիդայի» անդամներ բոլորից շատ Պակիստանում են վնասազերծվել:
Խորագիր՝ Նորություններ