Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՀՐԹԻՌՆԵՐ ՈՒ ԱՎԻԱՌՈՒՄԲԵՐ ԿՎԱՃԱՌԻ ԼԵՀԱՍՏԱՆԻՆ



Պենտագոնը Լեհաստանին կվաճառի 447 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 1250 ավիացիոն հրթիռ և ավիառումբ, այդ թվում նաև՝ ինքնաուղղորդման ինֆրակամիր գլխիկ ունեցող «օդ-օդ» կարգի 158 հրթիռներ և յուրաքանչյուրը շուրջ մեկ տոննա կշռող 284 ավիառումբ, որոնք կարող են ավերել չորս մետր հաստությամբ երկաթբետոնե պաշտպանիչ ծածկույթներ: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ռումբերից 200-ն ունեն «GPS» համակարգի ընդունիչներ և լազերային ուղղորդման համակարգեր:

Գործարքի կնքման դեպքում ամերիկյան մասնագետներն առաջիկա հինգ տարիներին կիրականացնեն Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում գտնվող «F-16» կործանիչ-ռմբակոծիչները, կմատակարարեն նրանց պահեստամասեր ու կուսուցանեն լեհ զինվորական օդաչուներին:

Մեկնաբանելով այս գործարքը, Պենտագորնը հայտարարել է, որ Լեհաստանը Վաշինգտոնի կարևոր դաշնակիցն է, իսկ հրթիռների ու ռումբերի խմբաքանակի վաճառքը չի խախտի տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/02/2012