ԱՄՆ-Ը ԳԻՏԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃՇԳՐԻՏ ԺԱՄԿԵՏԸ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի հետախուզական ճշգրիտ տեղեկություններ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ և նույնքան ճշգրիտ գնահատական, թե Թեհրանը երբ կավարտի միջուկային ռումբի ստեղծման աշխատանքները: Միաժամանակ նա խոստովանել է, որ չափազանց քիչ են տեղեկությունները Իրանի իշխանության վերնախավում ընթացող անդրկուլիսյան պայքարի և գոյություն ունեցող խմբավորումների մասին, թեև պարզ է, որ նախկինի համեմատ Իրանի իշխանությունն ավելի մասնատված է:
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ նախագահի հրամանագրով Միացյալ Նահանգների տարածքում շրջափակվել են Իրանի բոլոր պետական ակտիվները: Դա կատարվել է «Իրանի կենտրոնական բանկի մեքենայությունների և միջազգային ֆինանսական համակարգի համար Իրանի գործողությունների ներկայացրած անընդունելի ռիսկի պատճառով»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան