ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍ ԴԵՍԱՆՏԱՅԻՆԻ ՄԱՅՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
2000 թվականի մարտի մեկին Արղունի կիրճում անհավասար մարտում 73 մարտընկերների հետ զոհված դեսանտային Վադիմ Չուգունովի մայրը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով մեկ միլիոն եվրո փոխհատուցում: Դինա Չուգունովան միայն 2005 թվականին է իմացել, որ որդու զոհվելու համար կարող էր ստանալ 100.000 ՌԴ ռուբլի փոխհատուցում, ուստի դիմել է պաշտպանության նախարարություն, և նրան բացատրել են, որ նման փոխհատուցում նախատեսող «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքն այլևս չի գործում, և որ այն փոխարինվել է «Ահաբեկչության հակազդման մասին» ՌԴ օրենքով։ Ու թեև այն նախատեսում է ահաբեկչության դեմ պայքարում զոհվածի ընտանիքին վճարել 600.000 ՌԴ ռուբլի, սակայն հետադարձ ուժ չունի: Այդպիսով շրջանը փակվել է, և, ռուսաստանյան դատարաններում չկարողանալով ապացուցել իր իրավացիությունը, Չուգունովան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Խորագիր՝ Նորություններ