ԱՄՆ-ԻՑ ԼԻԲԱՆԱՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԶԵՆՔ ԵՎ ԴՐԱՄ Է ՈՒՂԱՐԿՎՈՒՄ
Բեյրութի միջազգային օդանավակայանում նկատվում է ԱՄՆ-ից ու Բրազիլիայից ուղարկվող ամերիկյան դոլարների, զենքի, անձնագրերի ու վարկային քարտերի մեծ քանակություն: Բեռների հասցեատերերի մի մասը հայտնի են ծայրահեղական խմբավորումների հետ ունեցած կապերով: Ենթադրվում է, որ այդ տարօրինակ բեռը կարող են օգտագործել Սիրիայում կռվող «Ալ Քայիդայի» գրոհայինները: Լիբանանի անվտանգության ծառայությունները նրանց մի մասին կանչել են հարցաքննության: Արդեն կան ձերբակալվածներ:
Լիբանանի պաշտպանության նախարարը վերջերս հաստատել էր, որ սիրիական ընդիմության շարքերում կռվող «Ալ Քայիդայի» գրոհայինների մի մասը Սիրիա է անցնում Լիբանանից, և չի բացառվում, որ սիրիա-լիբանանյան սահմանով է անցկացվում նաև նրանց անհրաժեշտ զենքն ու զինամթերքը:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուգլանդը հայտարարել էր, որ Սպիտակ տունը քննարկում է սիրիական ընդիմադիր խմբավորումներին աջակցության ցուցաբերման հնարավորությունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան