ՌԴ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԿՀՐԱԺԱՐՎԵՆ «Лада» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻՑ
ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վիսոցկին հայտարարել է, որ «677» նախագծի դիզելային էլեկտրական «Лада» սուզանավեր այլևս չեն կառուցվի, իսկ արդեն կառուցվողները կարդիականացվեն: Նավատորմի սպառազինությունում այսօր չկա այս նախագծի ոչ մի սուզանավ:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն իր հերթին հայտնել է, որ ռուսական նորագույն երկու հրթիռակիր սուզանավերը` «Ալեքսանդր Նևսկին» և «Յուրի Դոլգորուկին» շահագործման կհանձնվեն համապատասխանաբար 2012 թվականի հունիս և օգոստոս ամիսներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական