ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է ԸՆԴԳՐԿՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆՈՐ ՌԼԿ
Լենինգրադի մարզում մարտական հերթապահությունում է ընդգրկվել Հրթիռային հարձակման վտանգի ազդարարման 2006 թվականին կառուցված «Воронеж» տիպի ժամանակակից ռադիոլոկացիոն կայանքը, որը մինչ այժմ իրականացնում էր փորձնական-մարտական հերթապահություն, ինչի ընթացքում անձնակազմը ձեռք է բերել ՌԼԿ-ի բարդ ու նորագույն սարքավորումների համակարգերով մարտական հերթապահության իրականացման և նրանց տեխնիկական շահագործման գործնական հմտություններ: Այն գործարանային բարձր պատրաստության ռուսաստանյան առաջին կայանքն է:
«Воронеж» տիպի ռադիոլոկացիոն կայանքներն ունեն գործողության 6.000 կիլոմետր շառավիղ և ստանում ու հաղորդում են տեղեկություններ պետական ու զինվորական ղեկավարման կետերի վրա հրթիռային հարձակման վտանգի մասին, ինչպես նաեւ արդիական սարքավորումների շնորհիվ ունեն նախորդներից անհամեմատ քիչ սպասարկող անձնակազմ:
Մասնագետների համոզմամբ, գործարանային բարձր պատրաստության բարձրտեխնոլոգիական ռադիոլոկացիոն կայանքների ցանցի ստեղծումը (Ռուսաստանում արդեն իսկ կառուցվել է այսօրինակ երեք ՌԼԿ) թույլ կտա կարճ ժամանակում էապես մեծացնել հրթիռային հարձակման վտանգի ազդարարման ռուսաստանյան համակարգի հնարավորությունները և լիակատար ռադիոլոկացիոն վերահսկողություն սահմանել Ռուսաստանի տարածքի բոլոր հրթիռավտանգ ուղղություններում:
Ներկայումս քննարկվում են ՌԴ ևս հինգ մարզերում` Պեչորա, Բառնաուլ, Ենիսեյսկ, Օմսկ և Մուրմանսկ քաղաքների մերձակայքում արդիական ռադիոլոկացիոն կայանքների կառուցման հնարավորությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական