ՉԱՎԵՍԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդիմության ներկայացուցչի հաղթանակի դեպքում երկրին սպասվում է քաղաքացիական պատերազմ, քանի որ «բուրժուական իշխանությունը» կարող է երաշխավորել միայն դա, փողոցային անկարգություններ ու բռնություններ:
Չավեսը խոստացել է Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել նման վտանգներից:
Խորագիր՝ Նորություններ