Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄՇԱԿՈՒՄ



Ուլյանովսկի «Авиастар-СП» ինքնաթիռաշիանական գործարանուն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին են ներկայացրել ռազմափոխադրական ինքնաթիռի լրիվ արդիականացված տարբերակը` «Ил-476»-ը, որը դաշնային մակարդակում համարվում է հեռանկարային մշակում:

«Ил-76МД-90А»-ի մշակման աշխատանքներն այնքան գաղտնի էին պահվում, որ մինչև վերջերս գործարանի պաշտոնական ներկայացուցիչներն այն անվանում էին «476-րդ նախագիծ»:

Նոր ինքնաթիռն էապես տարբերվում է նախորդից` «Ил-76»-ից, մասնավորապես ունի թևի բոլորովին այլ կառուցվածք, որը նախատեսված է նախկին առավելագույն 190-ի փոխարեն 210 տոննա թռիչքային զանգվածի համար, 18 տոկոսով մեծացել է թռիչքի հեռավորությունը, 15 տոկոսով՝ վառելիքի ծախսի արդյունավետությունը, մեծապես բարելավվել են ինքնաթիռի թռիչքային ու վայրէջքային բնութագրերը, ինչը կարևոր է հատկապես բարձրլեռնային տեղանքում: Ռազմափոխադրական նոր ինքնաթիռը համապատասխանում է աղմուկի և վնասակար արտանետումների վերաբերյալ «ИКАО»-ի հաստատած չափանիշներին:

«Ил-476»-ի առաջին փորձարկումները նախատեսվում է անցկացնել այս գարնանը և եթե ամեն ինչ հաջող ընթանա, 2014 թվականին կսկսվի նրա ռազմափոխադրական ու վառելիքալիցքավորող տարբերակների սերիական արտադրությունը: Ենթադրվում է, որ նոր ինքնաթիռի հիմնական պատվիրատուն կլինի ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/02/2012