ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԵՆ ՀԱՍՑՎԱԾ ՀԱՐՎԱԾԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԵԿ ԺԱՄՈՒՄ
Այդ մասին Ռուսաստանի զինված ուժերի զարգացման ներկային ու հեռանկարներին նվիրված իր վերջին հոդվածում հայտնել է ՌԴ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը և նշել, որ դրա համար ցամաքային զորքերում ստեղծվել են համազորային և հատուկ նշանակության շուրջ 100 մոբիլ մարտական բրիգադներ, որոնք, ըստ նորմատիվների, տագնապ հայտարարելու դեպքում մեկ ժամում դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից և մեկ օրվա ընթացքում հասնում մարտական գործողությունների թատերաբեմ, ինչի համար նախկինում պահանջվում էր մինչև հինգ օր:
Պուտինի կարծիքով, ռուսական բանակն այսօր ունի վերլուծության ու ռազմավարական պլանավորման նոր և ավելի խելոք ու ճկուն համակարգի կարիք: Վարչապետի պնդմամբ, միաժամանակ անհրաժեշտ է զինված ուժերը հնարավորինս շուտ ազատել նրան ոչ բնորոշ` օժանդակ, տնտեսական ու կենցաղային խնդիրների լուծումից, քանի որ 12-ամսյա պարտադիր ժամկետային ծառայության պայմաններում այլ կերպ անհնար է նորակոչիկից մարտունակ զինվոր պատրաստել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական