ՄՈԼԴՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի օդային տարածքի պաշտպանության մասին օրենքը, համաձայն որի, փաստորեն ոչնչացման ենթակա են նաև Մերձդներստրի չճանաչված հանրապետությունում 1992 թվականից տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի մատակարարումն իրականացնող ինքնաթիռները: Ըստ այդմ, Քիշինևը մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ պետություններից գնել 240 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որպեսզի առավելություն ձեռք բերի Մերձդնեստրյան Հանրապետության բանակի նկատմամբ, ինչպես նաև վերահսկի իր օդային տարածքը:
Քանի որ Մոլդովան այդքան գումարներ չունի, ենթադրվում է, որ արևմտյան տերությունները, մասնավորապես Ռումինիան ֆինանսական օժանդակություն են խոստացել Քիշինևին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական