Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ…



Ռուսական բանակի զորամասերի հրամանատարների հետ հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ամերիկացի միջուկագետների դերը խորհրդային միջուկային ռումբի ստեղծման և այս ասպարեզում Միացյալ Նահանգների մենիշխանության վերացման գործում: Նա հայտարարել է, որ ամերիկյան միջուկային ռումբի ստեղծմանը՝ «Մանհեթենյան նախագծին» մասնակից գիտնականները, հասկանալով ռազմավարական հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, ինքնակամ համագործակցեցին Խորհրդային Միության արտաքին հետախուզության հետ, որի աշխատակիցները «բառի բուն իմաստով ճամպրուկներով միկրոժապավեններ էին քարշ տալիս Մոսկվա»:

Իսկ որոշ հաշվարկների կատարման հարցում Մոսկվային օգնել էր ԱՄՆ-ի համար աշխատող շվեդ հայտնի գիտնական Նիլս Բորը …

Պատմելով այդ մանրամասները, Պուտինը միաժամանակ հայտարարել է, որ խորհրդային գիտնականները՝ Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ, միևնույն է, ստեղծելու էին միջուկային ռումբ, ուղղակի առանց կողմնակի օգնության այդ աշխատանքներն ավելի երկար կտևեին ու ավելի թանկ կարժենային:

Խորագիր՝ Նորություններ


24/02/2012