ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՍԱՅԵԼԻՑ ԿԳՆԻ 1,6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ
Երկու պետությունների իշխանությունների ստորագրած գործարքի համաձայն Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի անօդաչու թռչող սարքեր, զենիթահրթիռային համալիրներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Բաքվի ու Թել Ավիվի մերձեցմանը բավական մտահոգությամբ է հետևում Իրանը, որի իշխանություններն այս ամիս Բաքվից պահանջեցին դադարեցնել «Մոսադի» գործունեությունը, պնդելով, թե նրա գործակալներն Ադրբեջանում հատուկ գործողություն են նախապատրաստում Իրանի դեմ:
Ի պատասխան, Թել Ավիվը հայտարարեց Ադրբեջանում աշխատող իսրայելցիների դեմ իրանական կողմի ծրագրված հարձակումների բացահայտման ու խափանման մասին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան