Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԳՐԵՍՈՐՆԵՐԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՊՈՂՊԱՏԵ ԲՌՈՒՆՑՔՈՎ



Բանակին, նավատորմին ու ռազմարդյունաբերական համալիրին աջակցության Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կամավոր շարժման հիմնադիր համագումարում Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ներկա ռազմաքաղաքական բարդ իրավիճակում Ռուսաստանը պետք է կարողանա ցուցադրել իր «պողպատե բռունցքի» ուժը, միաժամանակ այդ բռունցքին հագցնելով դիվանագիտության «թավշյա ձեռնոց»: Ըստ այդմ, նա առաջարկել է վարել «նոր` թավշյա ձեռնոցով պողպատե բռունցքի քաղաքականություն, որը թշնամիներին կդարձնի գործընկերներ, գործընկերներին` չեզոքներ, սրանց` դաշնակիցներ, իսկ վերջիններիս` անմիջական բարեկամներ»:

Անդրադառնալով պողպատե բռունցքի բաղադրությանը, նա հիշեցրել է, որ սպառազինության պետական ծրագրով նախատեսվում է առաջիկա տասը տարիներին ՌԴ զինված ուժերին մատակարարել 400 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, 8 ռազմավարական ատոմային սուզանավ, 50 վերջրյա նավ, 600 ինքնաթիռ ու 1.000 ուղղաթիռ, իսկ պաշտպանական արդյունաբերությունից պահանջել ակտիվացնել նոր` ճեղքում ապահովող գաղափարների մշակումը, ընդսմին նշելով, որ դրա համար առաջին հերթին պետք վերացնել հիմնարար գիտության և պաշտպանական արդյունաբերության համագործակցությանը խանգարող բոլոր խոչընդոտները:

Խորագիր՝ Նորություններ


27/02/2012