Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀՈՄՍԻՆ



ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսաստանյան դիվանագետները ջանքեր են գործադրում մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հոմս քաղաքի մի շարք թաղամասերի բնակչությանը, մասնավորապես փորձելով գրոհայինների ու կառավարական զորքերի չդադարող բախումների ընթացքում «մարդասիրական դադար» հաստատել, ինչը թույլ կտա տարհանել Բաբ ալ-Ամրի և մարտական գործողությունների գոտու շրջագծի այլ թաղամասերում գտնվող վիրավորներին, կանանց ու երեխաներին, ինչպես նաև օտարերկրյա լրագրողներին:

ՌԴ արտգործնախարարությունը միաժամանակ հստակեցրել է, որ որոշ լրագրողներ իրականում գտնվում են գրոհայինների կողմից վերահսկվող թաղամասերում և ընդիմության վրա ազդեցություն ունեցողներին կոչ արել վերջիններիս համոզել թույլ տալու Սիրիայի Կարմիր մահիկի և միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին մուտք գործել այդ թաղամասեր:

Անցած շաբաթ Հոմսում զոհվել էր երկու և վիրավորվել երեք օտարերկրյա լրագրող, որոնք գտնվում էին ապստամբների դաշտային մամլո կենտրոնում:

Խորագիր՝ Նորություններ


28/02/2012