ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՌԼԿ-Ն
Իսրայելյան լրատվամիջոցները հայտարարել են, որ Ռուսաստանը շտապ կարգով արդիականացրել ու հզորացրել է Դամասկոսից հարավ՝ Ջաբալ ալ-Հարրա լեռան վրա գտնվող հրթիռային հարձակման վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանքը, որն այժմ կարող է նախազգուշացնել Սիրիայի, Իրանի ու «Հզբոլլահի» վրա օդային հարձակման վտանգի մասին: Այն այժմ ունի գործողության անհամեմատ լայն շառավիղ:
Միաժամանակ Ռուսաստանն արդիականացրել է նաև Լիբանանում Սանին լեռան վրա գտնվող ռադիոլոկացիոն կայանքը և ստեղծել երկու ՌԼԿ-ների հաղորդած տվյալների փոխանակման համակարգ, որի շնորհիվ Մոսկվան կարող է հետևել Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ընդհուպ մինչև Կիպրոսի ու Հունաստանի տարածք ամերիկյան ու իսրայելյան ռազմանավերի և օդուժի տեղաշարժին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական