ՍԻՐՈ՞ՒՄ ԵՔ «ՁԵԶ ՑՈՒՅՑ ՏԱԼ»
Այս թեստը մշակվել է 2009 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայի» կողմից: Որպես ինքնարտահայտման ստուգման հուսալի մեթոդ` արտոնագրված է GNU (General public License` ընդհանուր հանրային արտոնագիր) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի արտոնագիր) կողմից: Այս թեստի նպատակն է արտածել «դեմոնստրատիվության» մակարդակը. դա բարդ, բազմակողմանի որակ է, որի էությունը սեփական անձի հանդեպ դրական ուշադրությունից գերհաճույք ստանալն է և այն քայլերը, որոնք ուղղված են այդ ուշադրության պահպանմանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
Յուրաքանչյուր հարցին պատասխանեք «այո» կամ «ոչ»: Որպես կանոն` Ձեզ համար ամենաբնորոշը մտքին եկած առաջին պատասխանն է:
1. Լինո՞ւմ են անհանգստության այնպիսի շրջափուլեր, երբ չեք կարողանում տեղում նստել:
2. Հաճա՞խ եք այնպիսի զգացում ունենում, կարծես ինչ-որ բան վատ կամ սխալ եք արել:
3. Ընկերախմբում ուշադության կենտրոնո՞ւմ եք լինում:
4. Պատահե՞լ են այնպիսի կոնֆլիկտներ կամ տհաճություններ, որոնցից նյարդայնացած` աշխատանքի կամ նախապես ծրագրված այլ վայր չեք գնացել:
5. Կարելի՞ է ասել, որ Ձեր առօրյա կյանքում շատ հետաքրքրություններ կան:
6. Ոգևորությամբ կզբաղվեի՞ք գեղարվեստական կամ գուցե թատերական որևէ գործով:
7. Ձեզ համար միևնո՞ւյնն է, թե մարդիկ Ձեր մասին ինչ են մտածում:
8. Ձեզ հաճախակի անհանգստացնո՞ւմ են սրտխառնոցը կամ նմանատիպ զգացողությունները:
9. Դուք մի՞շտ եք նույն չափով հոգատար Ձեր մտերիմների հանդեպ:
10. Հազվադե՞պ եք գլխացավ ունենում:
11. Կարո՞ղ եք մարդկանց հետ հարաբերություններում ծածկամիտ լինել` թաքցնելով Ձեր իրական վերաբերմունքը նրանց հանդեպ:
12. Դժվարությա՞մբ եք զրույց վարում այն մարդու հետ, ում դեռ նոր եք ճանաչում:
13. Մի՞շտ եք հետևողական և նպատակասլաց Ձեր գործունեության մեջ:
14. Կարծո՞ւմ եք, որ Ձեր ընտանեկան կյանքն ավելի վատը չէ, քան ձեր ծանոթներից շատերինը:
15. Պատահո՞ւմ է, որ պարզապես վիճելու ցանկություն եք ունենում:
16. Ձեր ախորժակը տե՞ղն է:
17. Հեշտությամբ կարո՞ղ եք Ձեր ուշադրությունը ցրել մտահոգող խնդիրներից:
18. Ըստ Ձեզ` շա՞տ եք ամաչկոտ:
19. Վերջերս Ձեր ինքնազգացողությունը հիմնականում լա՞վ է եղել:
20. Ձեզ համար դժվա՞ր է բազմաթիվ հանդիսատեսների առաջ հանդես գալ բեմի վրա:
21. Հաճա՞խ եք ուժեղ սրտխփոց զգում:
22. Ուրիշներից ավելի՞ եք դժվարանում կենտրոնանալ:
23. Հաճա՞խ է պատահում, որ չեք հասկանում ձեր անտրամադիր կամ նյարդային լինելու պատճառը:
24. Կարելի՞ է ասել, որ ձեզ երբեք ավելի լավ չեք զգացել, քան հիմա:
25. Հնարավո՞ր է, որ թատերական բեմադրության մասնակցելիս ամբողջովին մտնեք դերի մեջ և մոռանաք ինքներդ Ձեզ:
26. Կարո՞ղ եք հեշտությամբ հարմարվել նոր իրավիճակին:
27. Առավոտյան սովորաբար զգո՞ւմ եք, որ նորմալ եք քնել և հանգստացել:
28. Հեշտությա՞մբ եք չափածո տողեր հորինում:
29. Ըստ Ձեզ` շատ մարդիկ չափազանցնո՞ւմ են իրենց դժբախտությունները, որպեսզի կարեկցանք և օգնություն ստանան:
30. Ձեր տեսողությունը վերջին շրջանում վատացե՞լ է:
31. Բռնկո՞ւն եք:
32. Ձեզ համար դժվա՞ր է խղճահարություն առաջացնել Ձեր նկատմամբ, նույնիսկ եթե իսկապես շատ վատ եք զգում:
33. Հաճա՞խ եք ընդհանուր թուլություն զգում:
34. Սովորաբար գո՞հ եք Ձեր բախտից:
35. Հակվա՞ծ եք ներքին խռովքի, անհանգստության, բուռն ձգտումների:
36. Կարո՞ղ եք այնքան հուզական և «կենդանի» պատմել ամենաձանձրալի պատմությունը, որ Ձեզ ուշադիր լսեն:
Այս թեստը մշակվել է 2009 թվականին «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայի» կողմից: Որպես ինքնարտահայտման ստուգման հուսալի մեթոդ` արտոնագրված է GNU (General public License` ընդհանուր հանրային արտոնագիր) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի արտոնագիր) կողմից: Այս թեստի նպատակն է արտածել «դեմոնստրատիվության» մակարդակը. դա բարդ, բազմակողմանի որակ է, որի էությունը սեփական անձի հանդեպ դրական ուշադրությունից գերհաճույք ստանալն է և այն քայլերը, որոնք ուղղված են այդ ուշադրության պահպանմանը:
Յուրաքանչյուր հարցին պատասխանեք «այո» կամ «ոչ»: Որպես կանոն` Ձեզ համար ամենաբնորոշը մտքին եկած առաջին պատասխանն է:
Արդյունքների մշակում
Հետևյալ հարցերից յուրաքանչյուրի «այո» պատասխանը գնահատեք 1 միավոր` 1, 2, 3, 4, 6, 8, 9, 11, 13, 17, 21, 22, 25, 26, 28, 30, 33, 35, 36:
Հետևյալ հարցերից յուրաքանչյուրի «ոչ» պատասխանը գնահատեք 1 միավոր` 5, 7, 10, 12, 14, 15, 16, 18, 19, 20, 23, 24, 27, 29, 31, 32, 34:
Հաշվեք գումարը:
0-7 միավոր- Դեմոնստրատիվության ցածր մակարդակ: Դուք ինքնարտահայտվելու որոշակի խնդիրներ ունեք, երբեմն շատ եք կենտրոնանում բացասական ապրումների վրա: Շփման մեջ այդքան էլ հուզական չեք: Առհասարակ չեք ձգտում նշանակալի երևալու, կամ էլ, օրինակ, այն բանին, որ Ձեզանով հիանան: Ձեզ համար կարևոր են փաստերը:
8-16 միավոր – Դեմոնստրատիվության միջին, նորմալ մակարդակ: Ինքնարտահայտման հետ կապված խնդիրներ չունեք: Հակված չեք բացասական ապրումների արտահայտմանը, բայց և չեք կենտրոնանում դրանց վրա: Այլ մարդկանց հետ այդքան էլ արագ լեզու չեք գտնում, բայց երբեք սոցիալական մեկուսացման մեջ չեք հայտնվում: Շփվելիս դրսևորում եք հուզականության նորմալ չափ:
7-29 միավոր – Դեմոնստրատիվության բարձր մակարդակ: Արտիստիզմ և հակվածություն թատերային էֆեկտների: Բացասական ապրումները հեշտությամբ արտահայտում եք, հաճախ մերժում եք ակնհայտ փաստերը` գերադասելով հիմնվել զուտ զգացմունքների վրա: Շփման մեջ շատ հուզական եք: Երբեմն հակված եք պատասխանատվությունից խուսափելուն:
30-36 միավոր – Դեմոնստրատիվության շատ բարձր մակարդակ: Արտիստիզմը Ձեր վառ երևակայության հետ զուգակցվելով` շատ հաճախ միջանձնային փոխհարաբերություններում խնդիրներ է հարուցում հենց Ձեզ համար: Այն, ինչ ռացիոնալ է և գործնական, Դուք հակված չեք քննարկելու: Ձեզ կարելի է հեշտությամբ ինչ-որ բան համոզել` միայն Ձեր հանդեպ հաճելի վերաբերմունք ցուցաբերելով: Դուք դժվարությամբ եք ընկալում մերժման ցանկացած տեսակ: Ձեզ համար առաջնային է ամեն ինչում կատարելության հասնելը և որ առավել կարևոր է` դրա համար ուրիշների հիացմունքին և գնահատականին արժանանալը:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #07 (923) 23.02.2012 – 29.02.2012, Ռազմական