ԻՐԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱԹԱՓՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Իրանի իշխանությունները դատապարտում են միջուկային զենքի արտադրությունն ու պահպանումը, այն համարում «մեծ մեղք» և աշխարհի բոլոր պետություններին կոչ են անում միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին: Այդ մասին Ժնևում անցկացվող Զինաթափման կոնֆերանսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Նա ասել է, որ Իրանը միջուկային զենքի տիրապետելը համարում է ոչ թե փառք, հպարտություն ու իշխանություն, այլ ընդհակառակը` միջուկային զենք ունենալն ու դրանով սպառնալը համարում անօրեն, անօգուտ, վնասակար, վտանգավոր ու արգելված մեծ մեղք, իսկ աշխարհում գոյություն ունեցող շուրջ 23.000 միավոր միջուկային զենքը մեծագույն սպառնալիք է միջազգային անվտանգության համար:
Սալեհին միաժամանակ Արևուտքին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու և միջուկային զենք ունենալու համար Իսրայելին չմեղադրելու մեջ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան