Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՎԱՐԺԱՍԱՐՔ



ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ներկայումս մշակվում են հինգերորդ սերնդի «Т-50» կործանիչի և «4++» սերնդի «Су-35» բազմանպատակային կործանիչի վարժասարքեր: Դրանք կտեղակայվեն Լիպեցկի ավիակենտրոնում, իսկ մինչև 2020 թվականը ՌԴ ռազմաօդային ուժերը լրիվ կապահովվեն նման վարժասարքերով:

Ընթացիկ արում զորատեսակը կստանա ներկայումս սպառազինության մեջ գտնվող «Су-25СМ», «Су-34», «МиГ-31БМ», «Як-130» ինքնաթիռների ու «Ка-52», «Ми-8АМТШ» ուղղաթիռների տասը վարժասարքեր: Այսօր արդեն ռազմաօդային ուժերը վարժասարքերով ապահովված են 90 տոկոսով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/02/2012