Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Су-24» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ



Կուրգանի մարզում փետրվարի 13-ին «Су-24» ռազմաճակատային ռմբակոծիչի աղետից հետո մասնակիորեն վերսկսվել են այս մակնիշի ինքնաթիռների թռիչքները: «Су-24»-երի տեխնիկական վիճակի մանրակրկիտ ստուգումների արդյունքները ներկայացնելուց հետո ավիացիոն զորամասերի հրամանատարները ստանում են դրանց թռիչքների վերսկսման թույլտվություն:

Խորհրդային մշակման ռազմաճակատային այս ռմբակոծիչը, որը նախատեսված է ռմբահրթիռային հարվածներ հասցնելու համար, ժամանակակից ռուսաստանյան ռազմաօդային ուժերում ամենատարածված մարտական ինքնաթիռն է, որը սակայն, առանձնանում է նաև վթարայնության մեծ թվով: 2000 թվականից ի վեր Ռուսաստանում կործանվել են 16 նման ինքնաթիռներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/02/2012