ՌԴ ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՎԵԲ-ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ՉԵՆ ՏԵՂԱԴՐՎԻ
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Վասիլի Վոլսկին: Նա հստակեցրել է, որ, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման, փակ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումների տեղադրում չի նախատեսվում:
Ռուսաստանի Դաշնությունում կան հեռավոր և դժվարամատչելի վայրերում գտնվող ավելի քան 100 զինվորական ընտրատեղամասեր, իսկ զինծառայողների մեծ մասը նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկելու է ընդհանուր ընտրատեղամասերում:
Խորագիր՝ Նորություններ