Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՆԽԵԼ



Թուրքական հետախուզությունը բացահայտել եւ ձախողել է «Սիրիական ազատ բանակի» մի քանի հրամանատարների, մասնավորապես բրիգադային գեներալ Մուստաֆա աշ-Շեյխի և գնդապետ Ռիյադ ալ-Ասադի առևանգման ծրագիրը, ժամանակին տեղեկանալով, որ Թուրքիայի Խատայ վարչական կենտրոնում մի քանի անձանց կաշառք է առաջարկվել սիրիացի փախստականների վրանային ճամբարում գտնվող «Սիրիական ազատ բանակի» հրամանատարության մասին տեղեկությունների դիմաց:

Գործողությունն իրականացնելու էր սիրիական հետախուզության մի աշխատակցուհի, որն իր սիրիացի և թուրք համախոհների հետ ձերբակալվել է: Նրանց կառաջադրվի Սիրիայի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանք:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


02/03/2012