Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻՑ, ԻՍԿ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ



Ֆրանսիայից, Գերմանիայից ու Իտալիայից հետո Շվեյցարիան ևս «անվտանգության նկատառումներով» վերջնականապես փակել է Սիրիայում իր դեսպանատունը: Փետրվարի կեսերին երկրի արտգործանախարարը հույս էր հայտնել, որ Շվեյցարիան դրանով «ուժեղ ազդանշան կուղարկի» Սիրիայի իշխանություններին, իսկ դեռ նոյեմբերին Շվեյցարիայի քաղաքացիներից մի քանի անգամ պահանջել էր իսկույն լքել Սիրիան: Ներկայում դեռ Դամասկոսում ու Հալեպում է գտնվում Շվեյցարիայի մոտ 150 քաղաքացի:

Իր հերթին Մեծ Բրիտանիան Սիրիայից ետ է կանչում իր դիվանագիտական կորպուսը և փակում Դամասկոսում գտնվող դեսպանատունը:

Իսկ ահա Վենեսուելայի նավթի նախարարը հաստատել է, որ 2011 թվականի վերջին իր երկիրը Դամասկոսի խնդրանքով 600.000 տոննա դիզելային վառելիք է տրամադրել Սիրիային և խնդրանքը երկրորդվելու դեպքում պատրաստ է վերստին հատկացնել պահանջվող քանակությամբ վառելիք: Նախարար Ռաֆայել Ռամիրեսը հիշեցրել է, որ Վենեսուելան անկախ ու ինքնիշխան պետություն է և Սիրիայի հետ կնքել է բարեկամության ու համագործակցության մի շարք պայմանագրեր:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


02/03/2012