ՍԻՐԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՈՄՍԻՑ
Սիրիացի գրոհայինները հայտարարել են, որ «մարտավարական նկատառումներով» առժամանակ նահանջում են Հոմսի կենտրոնական` Բաբա Ամր թաղամասից: Իրենց քայլը նրանք պատճառաբանել են զինամթերքի, պարենի ու դեղորայքի պակասով, ինչպես նաև քաղաքում իրենց տներից հեռանալ հրաժարվող 4.000 խաղաղ բնակիչների առկայությամբ:
Ապստամբ բարձրաստիճան հրամանատարներից մեկի պնդմամբ, Հոմսը գրոհում է կառավարական ուժերի 7.000-անոց մի զորախումբ, որին «Սիրիական ազատ բանակի» մարտիկները հաճախ ձեռնամարտի փոխվող համառ դիմադրություն են ցույց տալիս: Նա նաև հայտնել է, որ երկրի այլ շրջաններում գործող «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններին հրամայվել է բանակի ուշադրությունը Հոմսից շեղելու նպատակով ամենուր հարձակումներ գործել կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան