ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀՈՄՍ
Սպասվում էր, որ առաքելության ներկայացուցիչները երեկ պիտի մտնեին քաղաք` բժշկական ու մարդասիրական օգնություն ցույց տալու հատկապես արյունալի մարտերի թատերաբեմ դարձած Բաբա Ամր թաղամասի բնակչությանը: Դամասկոսում Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն իրենց Հոմս մտնել թույլ են տվել քաղաքից գրոհայինների հեռանալուց անմիջապես մի քանի ժամ անց, բայց հետո անվտանգության նկատառումներով շաբաթ օրն արգելել էին մտնել Բաբա Ամր:
Միաժամանակ հաղորդվում է, որ սիրիական բանակի տանկերը հրետակոծել են Լիբանանին սահմանակից Էլ-Քուսեյր քաղաքը, որի բնակչությունը փրկվել է` հատելով սիրիա-լիբանանյան սահմանը:
Երկրի հարավում գտնվող Դերա քաղաքում, որը հանդիսանում է ընդիմության միջնաբերդերից մեկը, քաղաքի ոստիկանության շենքի մերձակայքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ութ մարդ:
Խորագիր՝ Նորություններ