Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ՄԱՍՏԵՐ-ՍԵՐԺԱՆՏԻ» ՊԱՇՏՈՆ



ՌԴ զինված ուժերի գլխավոր սերժանտը կունենա պաշտպանության նախարարի խորհրդականի կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը: Նման մտադրության մասին դեռ անցած հոկտեմբերին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը:

Ռուսաստանի Դաշնությունում այսօր պրոֆեսիոնալ սերժանտներ պատրաստում է բանակի գեներալ Մարգելովի անվան օդադեսանտային բարձրագույն հրամանատարական զինվորական ուսումնարանը, որի սերժանտական ֆակուլտետում ուսումնառությունը տևում է երկու տարի տասը ամիս: Սերժանտների առաջին հոսքը զինվորական ուսումնարանը կավարտի այս տարի:

Համանման պաշտոն վաղուց գույություն ունի ամերիկյան բանակում, որտեղ գլխավոր սերժանտը, զինված ուժերում սերժանտական կորպուսի գործունեությունը համակարգելուց բացի, հանդիսանում է ԱՄՆ պաշտպանության նախարարի ու շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի խորհրդականը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/03/2012