ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՊԱՏՇԱՃ ՇՈՒՔՈՎ
Մասնավորապես նախատեսվում է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիների վերականգնված ինքնաթիռների և ռուս ու օտարերկրյա օդաչուների մասնակցությամբ կազմակերպել երկու խոշոր ավիաշոու, թողարկել հուշամեդալներ, պատվոգրեր ու նամականիշեր, նկարահանել օդադեսանտային զորքերի մասին պատմող գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմեր, նորոգել զորատեսակի թանգարանային ու ցուցասրահային շինությունները: Տոնակատարությունները կսկսվեն օգոստոսի 10-ին, իսկ հաջորդ օրը կմեկնարկի «Ընդհանուր երկինք» ռազմագործնական կոնֆերանսը, որին կմասնակցեն ՌԴ ՊՆ ղեկավար կազմն ու մի շարք արտասահմանյան պետությունների օդադեսանտային զորքերի հրամանատարությունը:
Խորագիր՝ Նորություններ