ՆԱՍԱ-Ն ԿՈՐՑՐԵԼ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ամերիկյան աերոտիեզերական գործակալության գլխավոր տեսուչ Պոլ Մարտինն ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է, որ ՆԱՍԱ-ի առանցքային համակարգիչները 2011 թվականին գտնվել են ծրագրահենների «լիակատար վերահսկողության ներքո»:
Հարձակումը սկսվել է չինական ip-հասցեներից: Ծրագրահենները ոչ միայն լիակատար մուտք են ստացել ՆԱՍԱ-ի համակարգչային համակարգ, այլև ի վիճակի են եղել «փոփոխելու, պատճենելու, ոչնչացնելու կամ ներբեռնելու կարևոր փաստաթղթերը»:
Ընդանուր առմամբ, 2010-2011 թվականների ընթացքում տեղի է ունեցել գործակալության համակարգչային անվտանգությանն առնչվող 5408 պատահար:
Պոլ Մարտինը խոստովանել է, որ թեև այժմ «նկատելի առաջընթաց է գրանցվել գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի» պաշտպանության ասպարեզում, սակայն դեռ կան բազմաթիվ խնդիրներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական