ԵԳԻՊՏՈՍԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Եգիպտոսի երկու խոշորագույն իսլամական խմբավորումներ` «Մուսուլման եղբայրներն» ու սալաֆիների միությունը, նախագահական ընտրություններում կպաշտպանեն երկրի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Հուսամ ալ-Գարյանի թեկնածությունը, որը լրիվությամբ համապատասխանում է «Մուսուլման եղբայրների»` երկրի ղեկավարին ներկայացվող բոլոր պահանջներին:
Խորագիր՝ Նորություններ